Բաղադրիչներ
700 գ տավարի կամ խոզի փափկամիս
1 գլուխ սոխ
1 գազար
2 գունավոր պղպեղ
200 գ լոլիկ
6 կարտոֆիլ
աղ
սև և կարմիր պղպեղներ
1/2 թ/գ համեմի աղացած սերմ
1/3 թ/գ խմելի-սունելի
ջուր
համեմ, սամիթ, կանաչ սոխ
2 գլուխ սխտոր
Պատրաստման եղանակը
Միսը միջին մեծությամբ կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 4 րոպե, ավելացնել գազար, թողնել ևս 4 րոպե, ավելացնել գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 5 րոպե
Ավելացնել լոլիկ, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի, եռման ջուր այնքան, որ ծածկի մթերքները
Թողնել եռա, ապա ավելացնել միջին մեծությամբ կտրատած կարտոֆիլ, 2 գլուխ սխտոր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 45 րոպե
Ավելացնել մանրացրած կանաչեղեն և մատուցել )))
Բարի ախորժակ