Բաղադրիչներ
1-2 վարունգ
200-300 գ տավարի խաշած միս
1 քաղցր պղպեղ (մեծ)
2 գլուխ փոքր սոխ
1 ճ/գ խնձորի քացախ
մի պտղունց աղ և շաքարավազ
3 ճ/գ սոյայի սոուս
2 ատամիկ սխտոր
1 թ/գ քնջութ
3-4 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Վարունգը միջին երկարությամբ կտրատել

Միսը բզկտել և ավելացնել վարունգին

Սոխը կիսալուսնաձև կտրատել, մեկը տապակել, իսկ մյուսն առանձին մարինացնել` ավելացնելով աղ, շաքարավազ և խնձորի քացախ

Պղպեղը բարակ, երկարությամբ կտրատել, ավելացնել տապակվող սոխին և թողնել 2-3 րոպե

Ավելացնել քնջութ, թողնել ևս 1 րոպե և ավելացնել մյուս բաղադրիչներին

Համեմել աղով, ավելացնել սոյայի սոուս, մարինացված սոխը, ճզմած սխտորը և լավ խառնել: 1 ժամ թողնել սառնարանում

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ