Բաղադրիչներ
200 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ մսի որևէ համեմունք
250 գ մակարոն
1 լ ջուր
3 ձու
50 մլ 33% սերուցք
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
1 լ ջրին 1 թ.գ աղ ավելացնել, եռացնել, ավելացնել մակարոնը, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Սոխը կտրատել, տապակել 1-2 րոպե, ավելացնել աղացած միսը, թողնել 5 րոպե, ապա համեմել սև և կարմիր պղպեղներով, աղով, մսի ցանկացած համեմունքով

Մակարոնն անցկացնել սառը ջրով և մի մասը տեղափոխել հրակայուն տարայի մեջ

Ավելացնել տապակած միսը, ապա մակարոնի մնացած մասը

Առանձին տարայի մեջ իրար խառնել ձուն, սերուցքը, աղը, կարմիր քաղցր պղպեղը (2 թ/գ) և լավ խառնել

Լցնել մակարոնի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել, ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ