Հրաշալի տաք ուտեստ` հատկապես տոնական սեղանի համար: Խոզի փափկամսից ռուլետներ` նուրբ, գեղեցիկ և ախորժելի

Բաղադրիչներ

1 կգ խոզի փափկամիս

400 գ շամպինյոն

2 ձու

1 սոխ

1 հատ քաղցր պղպեղ

150 գ պաքսիմատ

ձեթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը, սոխը, քաղցր պղպեղը մանր, խորանարդաձև կտրատել

Լավ տաքացրած թավայի մեջ լցնել սունկը, թողնել առանց ձեթի տապակվի (ժամանակ առ ժամանակ խառնել)

Ավելացնել ձեթ, սոխ, թողնել տապակվի, համեմել աղով և սև պղպեղով

Տապակը լցնել տարայի մեջ, ավելացնել թարմ պղպեղը և խառնել

Խոզի փափկամիսը մոտ 80 մմ հատությամբ, երկարությամբ կտրտել. 2 կողմից ծեծել, համեմել աղով և սև պղպեղով

Յուրաքանչյուր մսի կտորի մեջ դնել 1-ական ճ/գ միջուկ և փաթաթել

Ձուն կոտրել առանձին տարայի մեջ, համեմել աղով, մսային ռուլետները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և թույլ կրակի վրա տապակել բոլոր կողմերից

Մատուցվող ափսեյի մեջ հազար դրեք, շարեք արդեն պատրաստ մսային ռուլետները և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում