Հրաշալի նախուտեստ, որը միանգամից կվերջանա սեղանից: Կարտոֆիլով նրբաբլիթներ

Բաղադրիչներ

300 մլ կաթ

3 ձու

1 թ/գ աղ

120 գ ալյուր

3 կարտոֆիլ

սամիթ, համեմ

2 ատամիկ սխտոր

4 խաշած ձու

կանաչ սոխ

2 ճ/գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել 3 ձու, աղ, լավ խառնել, ավելացնել ալյուր` խառնել

Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով և ավելացնել ընդհանուր զանգվածին

Ավելացնել մանրացրած համեմ, սամիթ, սխտոր, լավ խառնել և նրբաբլիթի պես տապակել

Յուրաքանչյուր պատրաստ նրբաբլիթի վրա կարագ քսել

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ, աղ, թթվասեր և լավ խառնել

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 2 թ/գ ստացված խճողակից դնել և ռուլետի պես փաթաթել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում