Հրաշալի բուլկիներ, որոնց համից չեք կշտանա

Համեղ բուլկիներ
1 ժամ
Այս բուլկիները համեղ են և հագեցնող: Պատրաստե՛ք և տեսե՛ք, թե ինչ ախորժելի տեսք ունեն:

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ թթվասեր (ոչ յուղոտ)
  • 6.5 ճաշի գդալ ձեթ
  • 2 հատ ձու
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 բաժակ ալյուր
  • 125 գ աղի պանիր կամ բրինզա պանիր
  • աղ
  • կանաչ սոխ
  • սամիթ
  • մաղադանոս
  • քունջութ

Պատրաստման եղանակը

1 Թթվասերը և ձեթը խառնել, ավելացնել 1 հատ ամբողջական ձու և 1 հատ ձվի սպիտակուց:
2 Այնուհետև ավելացնել շաքարավազը և խառնել:
3 Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ: Այնուհետև լցնել փխրեցուցիչը, և խմոր հունցել:
4 Ստացվում է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր:
5 Մոտ 5 րոպե խմորը դնել խորը ամանի մեջ և ծածկել սննդային տոպրակով:
6 Մանր կտրատված կանաչիները և քերիչով անցկացված պանիրը լցնել խմորի մեջ ու խառնել:
7 Խմորը մոտ 10 գնդիկների բաժանել, գնդիկների վրա դեղնուց քսել, և քունջութ շաղ տալ:
8 Թխել 20-30 րոպե 180օC-ում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.