Հում դդմիկով հյութալի աղցան

Դդմիկով աղցան
Աղցանը ստացվում է հյութալի և համեղ, կարող եք փորձել նաև Ձեր սիրելի բանջարեղեններով:

Բաղադրիչներ

  • 300 գր դդմիկ
  • սամիթ
  • մաղադանոս
  • 50 մլ բուսական յուղ
  • 1,5 ճաշի գդալ խնձորի քացախ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1/3 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկը կեղևազրկել, խոհարարական դանակի օգնությամբ բարակ կտորներով կտրել:
2 Համեմել աղով, մի փոքր խառնել և թողնել 30 րոպե:
3 Սամիթը և մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել բուսական յուղ, քացախ, մեղր, քերված սխտոր և խառնել:
4 Ավելացնել դդմիկը, լավ խառնել, դնել սառնարանում մոտ 2 ժամ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.