Բաղադրատոմսեր

Ինչպե՞ս տանը հումուս պատրաստել

Հումուս

Բաղադրիչներ

  • 1 բաժակ սիսեռ
  • 0.5 բաժակ քունջութ
  • 1 հատ լիմոն
  • 3-4 ատամիկ սխտոր
  • ձիթապտղի ձեթ
  • աղ
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • համեմ

Պատրաստման եղանակը

  • Սիսեռը նախապես գիշերը թրջել:
  • Սիսեռը լավ խաշել, իսկ խաշելուց հետո կլեպը հանել:
  • Թահինը կարելի է գնել խանութից կամ պատրաստել:  Պատրաստելու համար չոր թավայի մեջ լցնել քունջութը և տապակել այնքան, որ մի փոքր գույնը փոխի: Այնուհետև քունջութի մեջ մի փոքր ջուր լցնել և էլեկտրական հարիչով՝ բլենդերով, հարել:
  • Սիսեռի մեջ մի փոքր իր ջրից ավելացնել և հարել:
  • Սիսեռով զանգվածի մեջ ավելացնել թահինը, սխտորը, սև և կարմիր պղպեղը, աղը, ձիթապտղի ձեթը, լիմոնի հյութը և կրկին հարել:
  • Հումուսը մատուցելիս վրան համեմ, ձեթ, քունջութ, սև և կարմիր պղպեղ շաղ տալ: