Հոգնե՞լ եք ծանր ուտելիքներից, թեթևություն, թարմություն եք ուզում, ահա՛ այն, ինչ փնտրում եք: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

800 գ կաղամբ

0,5 ճ/գ աղ

1 գազար

5 միջին մեծության մարինացված վարունգ

3 ատամիկ սխտոր

0,5 կարմիր սոխ

1 տուփ մարինացված ոլոռ

սամիթ, կանաչ սոխ

8 ճ/գ տոմատի սոուս

1 թ/գ որևէ կծու սոուս` ըստ ցանկության

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել 0,5 ճ/գ աղ, ճզմել, ավելացնել քերած գազար, մարինացված վարունգ, ճզմած սխտոր

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, ոլոռ, մանրացրած կանաչ սոխ, սամիթ, կծու սոուս, տոմատի սոուս, ձեթ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում