Հնդկահավի պատրաստման աննկարագրելի համեղ և ախորժելի բաղադրատոմս

Բաղադրիչներ

6 կգ հնդկահավ

2 թ/գ աղ

2 թ/գ կարմիր պղպեղ

1 թ/գ սև պղպեղ

1 թ/գ կարրի

0,5 թ/գ սխտորի փոշի

100 գ հալեցրած կարագ

2 ատամիկ սխտոր

0,5 կիտրոնի կեղևի քերուկ (եթե կիտրոնը փոքր է` վերցնել 1-ը)

Լցոնելու համար`

1 կիտրոն

2 խնձոր

1 գազար

2 ատամիկ սխտոր

Վերջնական տեսքի համար`

1 թ/գ տոմատի մածուկ

1 թ/գ մայոնեզ կամ թթվասեր

1 թ/գ կարրի

Պատրաստման եղանակը

Աղը, կարմիր պղպեղը, սև պղպեղը, կարրին, սխտորի փոշին խառնել իրար

Հնդկահավը մաքրել, լվանալ, ներսից և դրսից համեմել համեմունքների խառնուրդով (փորձեք կաշին չվնասելով` մի փոքր առանձնացնել այն մսից և համեմել նաև այդ հատվածները), 2 օր թողնել սառնարանում:

Հալած կարագին ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի կեղևի քերուկ, 0,5 գդալ աղ, լավ խառնել

Հանել հնդկահավը սառնարանից, ներսից և դրսից համեմել

Խնձորը, կիտրոնը, գազարը, սխտորը կտրատել և լցնել հնդկահավի մեջ

Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, հնդկահավը տեղափոխել նրա մեջ, կապել տոտիկները, ծածկել փայլաթիթեղով այնպես, որ բաց հատվածներ չմնան, ավելացնել 0,5 բաժակ ջուր և դնել 150°С տաքացրած ջեռոցում՝ 2,5-3  ժամ

Որից հետո հանել փայլաթիթեղը, տոմատի մածուկը, թթվասրը և կարրին խառնել իրար և խոհանոցային վրձինով տարածել այն ամբողջ հնդկահավի վրա

Դնել 200-220°С տաքացրած ջեռոցում, թողնել այնքան մինչև կկարմրի

Կարելի է մատուցել կիտրոնի կամ ցանկացած բանջարեղենի հետ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում