Աղցաններ Բաղադրատոմսեր

Հյուրերը գոհ կլինեն Ձեր աղցանից, և նոր չափաբաժին կցանկանան. լոբով և եգիպտացորենով նրբահամ աղցան

Լոբով և եգիպտացորենով աղցան
Սիրելի աղցանին ընդամենը մեկ բաղադրիչ ավելացրեք, և տեսեք թե ինչ հրաշք է ստացվում:

Բաղադրիչներ

  • 2-3 հատ խաշած ձու
  • 100-150 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 1 հատ սերուցքային պանիր
  • 100-150 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 100-150 գ պահածոյացված լոբի
  • թթվասեր կամ մայոնեզ
  • սամիթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Ձուն խորանարդներով կտրատել:
  • Ծովախեցգետնի ձողիկները մանրացնել:
  • Սերուցքային պանիրը խորանարդներով կտրատել:
  • Ավելացնել լոբին և եգիպտացորենը
  • Ավելացնել մանր կտրատված սամիթը:
  • Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: