Հատապտղային թխվածք
Բաղադրիչները
4 հատ ձու
180 գ շաքարավազ
1 տուփ վանիլին
250 մլ կեֆիր
150 մլ բուսայուղ
400 գ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
հատապտուղ
Քերուկ
80 գ ալյուր
50 գ շաքարավազ
50 գ կարագ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը և վանիլինը հարիչով հարել:
Ավելացնել կեֆիրը, բուսայուղը, և լավ խառնել:
Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:
Հատապտուղներին ավելացնել 1.5 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, և ավելացնել խմորին:
Լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել շաքարավազը, ալյուրը և կարագը իրար խառնած:
Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: