Աղցաններ Բաղադրատոմսեր

Հյութեղ և թարմ կաղամբով խրթխրթան աղցան՝ ամենասիրելի մթերքներով

Կաղամբով աղցան
Թարմ կաղամբով անզուգական աղցան՝ ամառային թարմության համը գնահատողների համար:

Բաղադրիչներ

  • 700 գ կաղամբ
  • 1 հատ գազար
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 5 հատ մարինացված վարունգ
  • սամիթ
  • աղ

Սոուս

  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • 5 ճաշի գդալ թթվասեր
  • 2 ատամիկ սխտոր
  • 2 ճաշի գդալ մանանեխ
  • 1 թեյի գդալ խմելի–սունելի

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը մանր կտրատել:
  • Գազարը անցկացնել քերիչով, և ավելացնել կաղամբին:
  • Մարինացված վարունգը մանր խորանարդներով կտրատել:
  • Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
  • Սամիթը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
  • Համեմել աղով՝ ըստ ցանկության:

Սոուս

  • Մայոնեզը և թթվասերը խառնել իրար:
  • Սխտորը մանրացնել ավելացնել խառնուրդին:
  • Ավելացնել մանանեխը և խմելի-սունելին, և լավ խառնել:
  • Սուոսը լցնել աղցանի վրա, և խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: