Դդմիկով և հավի մսով կոտլետներ
Անչափ հեշտ և պարզ մթերքներով պատրաստվող կոտլետներ՝ սպասված բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
- 750 գ հավի աղացած միս
- 400 գ դդմիկ
- 100 գ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 4 ճաշի գդալ սպիտակաձավար
- 1 հատ ձու
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 1.5 թեյի գդալ աղ
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- մաղադանոս
- սամիթ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը անցկացնել քերիչով, վրան աղ ցանել, թողնել 10 րոպե:
2 Սոխը անցկացնել քերիչով, ավելացնել հավի աղացած միսը:
3 Ավելացնել աղը և սև պղպեղը, սխտորը, սպիտակաձավարը, մանրացված կանաչին, ձուն, քամած քերած դդմիկը, և լավ ձեռքով խառնել: թողնել սառնարանում 30 րոպե:
4 Տապակել բուսայուղով 2-5 րոպե ամեն կողմից:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: