Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
300 գ աղացած միս
1 սոխ
1 ձու
100 գ պանիր
1,5 թ/գ աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել սոխ, աղ, սև պղպեղ (կարելի է ավելացնել սիրելի համեմունքներից), լավ խառնել և թողնել սառնարանում` մինչ կարտոֆիլի պատրաստ լինելը
Կարտոֆիլը խաշել, ճզմել, ավելացնել 1 ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ստացված պյուրեից փոքրիկ գնդիկներ պատրաստել, ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ դնել, ձեթ քսել և շարել կարտոֆիլե գնդիկները
Բաժակի օգնությամբ յուրաքանչյուր գնդիկի վրա փոքրիկ բնիկ անել
Աղացած մսից գնդիկներ անել և դնել կարտոֆիլի վրա։ Դնել ջեռոցում` 180°C, թողնել 40-45 րոպե
Հանել ջեռոցից, քերած պանիր լցնել յուրաքանչյուր բնիկի վրա և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք զարդարել ըստ ճաշակի և մատուցել)))
Բարի ախորժակ