Բաղադրիչներ
5-6 հատ կարտոֆիլ
պանիր
70 մլ կաթ
կանաչ սոխ
1 թ/գ կարտոֆիլի համեմունք
Միջուկի համար`
300 գ հավի կրծքամիս
5-6 հատ սունկ
1 գլուխ սոխ
1/4 բուլխարական պղպեղ
1 ճ/գ տոմատի մածուկ
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ատամիկ սխտոր
50-70 գ պանիր
1 թ/գ հավի համեմունք
1/3 թ/գ չորացրած սամիթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, ճզմել, համեմել կարտոֆիլի համար նախատեսված համեմունքով, ավելացնել եռացրած կաթ, կտրատած կանաչ սոխ, քերած պանիր, լավ խառնել և թողնել մի կողմ
Միջուկի համար խորանարդաձև կտրատել հավի կրծքամիսը, սունկը, սոխն ու պղպեղը
Բուսայուղի մեջ տապակել նախ հավի միսը, համեմել հավի համեմունքով, ապա ավելացնել սոխը` տապակել 1 -2 րոպե
Ավելացնել սունկն ու պղպեղը և տապակել 4-5 րոպե
Ավելացնել չորացրած սամիթ, սև և կարմիր պղպեղներ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ, լավ խառնել և թեղնել 1 րոպե
Կարտոֆիլի պյուրեից պատրաստել միջին չափի գնդիկներ, այնուհետև բաժակի օգնությամբ փոքրիկ խորություն տալ
Յուրաքանչյուրի մեջ միջուկ լցնել և քերած պանիր: Դնել 180°С տաքացրած ջեռոցում
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ