Մսով տաք ուտեստ
1 ժամ 15 րոպե
Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև ջեռոցում:
Բաղադրիչներ
Միջուկ
- 350 գ աղացած միս (տավար և խոզ)
- 1-2 ատամիկ սխտոր
- 50 գ պանիր
- աղ
- պղպեղ
- մաղադանոս
Խմոր
- 2 հատ ձու
- 150 գ թթվասեր
- 150 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 0.5 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 1 հատ սոխ
- 1 հատ գազ
Պատրաստման եղանակը
1 Աղացած մսի մեջ ավելացնել աղ, պղպեղ, ճզմված սխտոր, քերված պանիր, կտրատված մաղադանոս և լավ խառնել:
2 Այս զանգվածից գնդիկներ պատրաստել և տապակել:
3 Առանձին տապակել մանր կտրատված սոխը և քերված գազարը:
4 Խմորը պատրաստելու համար ձուն, աղը, շաքարավազը խառնել, ավելացնել թթվասեր ու կրկին խառնել:
5 Ալյուրի մեջ փխրեցուցիչ ավելացնել, խառնել ու լցնել ձվով զանգվածի մեջ:
6 Վերջում այս զանգվածի մեջ ավելացնել տապակված սոխն ու գազարը և լավ խառնել:
7 Խմորը լցնել մսով գնդիկների թավայի մեջ և եփել մոտ 20 րոպե (թույլ կրակի վրա և ծածկված կափարիչով): Երբ ուտեստը գրեթե պատրաստ կլինի, վրան քերված պանիր շաղ տալ:
8 Մատուցելիս վրան մաղադանոս շաղ տալ:
Բարի ախորժակ