Դդմիկով ջեռեփուկ
1 ժամ
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 2 հատ հավի կրծքամիս
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 2 հատ ձու
- 150 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը խորանարդներով կտրատել, լցնել ամանի մեջ, համեմել աղով, խառնել և 15-20 րոպե թողնել:
2 Հավի կրծքամիսը ոչ մեծ խորանարդներով կտրատել:
3 Դդմիկից անջատված հեղուկը քամել:
4 Դդմիկի վրա լցնել հավի կրծքամիսը, ձուն, թթվասերը, աղը, պղպեղը և խառնել:
5 Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, դդմիկով զանգվածը լցնել մեջը և եփել 35-40 րոպե 200 ջերմաստիճանում:
6 Այնուհետև ուտեստը ջեռոցից հանել, վրան քերված պանիր շաղ տալ և կրկին 5-10 րոպե թողնել ջեռոցում: