Հիանալի շոկոլադե աղանդեր

Շոկոլադային աղանդեր
Անուշահամ աղանդեր, որը ուղղակի հալչում է բերանում:

Բաղադրիչներ

  • 100 գր շոկոլադ (դառը)
  • կակաո
  • 3 ճաշի գդալ տաք ջուր
  • 250 գր կաթ
  • 200 մլ սերուցք
  • 30 գր շաքարավազ
  • 50 գր խտացրած կաթ
  • 8 գր ժելատին

Պատրաստման եղանակը

1 40 մլ ջրին ավելացնել ժելատինը, խառնել և թողնել մի քանի րոպե: Շոկոլադը մանրացնել:
2 Թավայի մեջ լցնել կաթը, սերուցքը, շաքարավազը և խտացրած կաթը:
3 3 թեյի գդալ կակաոյին ավելացնել 3 ճաշի գդալ տաք ջուր, խառնել, ավելացնել կաթնային զանգվածին և լավ խառնել:
4 Դնել կրակին, անընդհատ խառնել, մինչև եռալը, այնուհետև ավելացնել շոկոլադը և խառնել մինչև շոկոլադի լուծվելը:
5 Հանել կրակի վրայից, ավելացնել ժելատին և լավ խառնել: Ժելատինը նախապես հալեցնել:
6 Ձևամանի մեջ սննդային տոպրակ դնել: Շոկոլադային զանգվածը մաղի միջով անցկացնելով լցնել ձևամանի մեջ:
7 Ծածկել սննդային տոպրակով, թողնել, որ դառնա սենյակային ջերմաստիճանի, այնուհետև դնել սառնարանում 8–10 ժամ:
8 Հանել ձևամանից և վրան կակաո լցնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.