Եգիպտացորենի ալյուրով կեքս
Այս կեքսը պատրաստվում է առանց մեծ ջանքեր գործադրելու, իսկ արդյունքը միշտ գոհացնում է: Առողջ սնունդ նախընտրողները այս թխվածքը կարող են պատրաստել միայն եգիպտացորենի ալյուրով:
Բաղադրիչներ
- 160 գր եգիպտացորենի ալյուր
- 90 գր ալյուր
- 100 գր կարագ
- 2 հատ ձու+2 հատ ձվի դեղնուց
- վանիլին
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
1 Փափկեցրած կարագը, շաքարավազը և աղը լավ հարել: Այնուհետև ավելացնել դեղնուցը և ձուն:
2 Աստիճանաբար լցնել եգիպտացորենի ալյուրը, վանիլինը, լիկյորը և հարել, վերջում ավելացնել ցորենի ալյուրը:
3 Ձևամանը յուղել կարագով, և լցնել խմորը:
4 Եփել ջեռոցում մոտ 40 րոպե 180° C ջերմաստիճանում:
5 Թծվախքը զգուշությամբ հանել ձևամանից, վրան շաքարի փոշի շաղ տալ, և բաժանել կտորների:
Բարի ախորժակ