Բաղադրիչներ
Խմորի համար`
3 ձվի դեղնուց
80 գ կարագ
70 գ շաքարավազ
200 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
Կրեմի համար`
3 ձվի սպիտակուց
80 գ շաքարավազ
300 գ թթվասեր կամ յոգուրտ
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
Կաղապարի չափը_15*15
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցին ավելացնել շաքարավազ, հարել, ավելացնել հալած կարագ և շարունակել հարել
Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ հարել
Ստացված խմորը ձեռքով հավաքել, բաժանել 2 հավասար մասերի: 1 մասը փաթաթել սննդային պոլիէթիլենի մեջ և 30 րոպե թողնել սառցարանում
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 3 ձվի սպիտակուցը հարել, ապա ավելացնել 80 գ շաքարավազ, շարունակել հարել: Մաս-մաս ավելացնել թթվասեր կամ յոգուրտ և հարել: Ավելացնել նաև եգիպտացորենի օսլան, լավ հարել
Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուր ցանել, խմորը դնել և հավասարապես տարածել
Լցնել կրեմը
Սառցարանից հանել խմորը, քերիչով անցկացնել և լցնել կրեմի վրա: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Վայելեք )))
Բարի ախորժակ