Հետաքրքիր և տարբերվող աղցան

Բաղադրությունը

  • 3 հատ ձու,
  • 1 հատ հավի կրծքամիս,
  • 2 հատ վարունգ,
  • 1/4 դդմիկ,
  • 1 հատ սոխ,
  • 3-4 հատ հազարի տերև,
  • 3 ճաշի գդալ ձեթ,
  • 3 ճաշի գդալ սոյայի սոուս,
  • 2-3 ատամիկ սխտոր,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Յուրաքանչյուր ձուն առանձին ջարդել, աղ ավելացնել և հարել: Թավայի մեջ ձեթ լցնել, այնուհետև ավելացնել ձուն, 2 կողմից տապակել, և նրբաբլիթի պես շերտ պատրաստել: Այսպես ստացվում է ընդհանուր 3 շերտ:

Հավի կրծքամիսը խաշել, կտրատել կամ թել-թել անել:

Վարունգը և դդմիկը երկարավուն կտրատել:

Ձվից պատրաստված շերտերը ևս երկարավուն կտրատել:

Սոխը և հազարի տերևները կտրատել:

Աղցանը համեմելու համար ձեթը, սոյայի սոուսը, ճզմված սխտորը խառնել և լցնել աղցանի վրա ու լավ խառնել:

Աղցանը 15 րոպե թողնել, որ մարինացվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում