Հետաքրքիր մատուցմամբ համեղ աղցան

Բաղադրությունը

  • 300 գ հավի կրծքամիս,
  • 4 հատ ձու,
  • 150 գ պանիր,
  • 2 հատ կարտոֆիլ,
  • 1 հատ բազուկ,
  • 2 հատ գազար,
  • 1 հատ թթու վարունգ՝ ըստ ցանկության,
  • 5 ճաշի գդալ մայոնեզ,
  • 1 կապ սամիթ,
  • 1/2  թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, կարտոֆիլը, գազարը, բազուկը և ձուն խաշել:

Խաշված կարտոֆիլը, ձուն և պանիրը քերիչով անցկացնել:

Հավի կրծքամիսը և վարունգը կտրատել:

Կարտոֆիլը, ձուն, պանիրը, հավի կրծքամիսը լցնել խորը ամանի մեջ, համեմել աղով և մայոնեզով ու լավ խառնել:

Բազուկը և գազարը ևս քերիչով անցկացնել, իսկ սամիթը մանր կտրատել:

Աղցանից գնդիկներ պատրաստել, և յուրաքանչյուր գնդիկ թաթախել բազուկի (7 հատ), գազարի (6 հատ) կամ սամիթի (6 հատ) մեջ:

Կարող եք մատուցվող ամանի մեջ ծաղիկի տեսք տալով դասավորել գնդիկները:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում