Բաղադրիչներ
պահածոյացված սաղմոն
50-70 գ խաշած բրինձ
1 վարունգ
սամիթ
100 գ մայոնեզ
1 գազար
1 գլուխ սոխ
0,5 կիտևոնի հյութ
սև պղպեղ
3-4 հազար
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեյի մեջ հազար դնել, լցնել խաշած բրինձը, մայոնեզ քսել

Սաղմոնը ճզմել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, սև պղպեղ, լավ խառնել, թողնել 5 րոպե, ապա ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Գազարն անցկացնել քերիչով, տապակել 3-4 րոպե, համեմել աղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Վարունգը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Զարդարել մայոնեզով, թողնել 15-20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ