Բաղադրիչներ
1 գլուխ սպիտակ սոխ
1 գլուխ կարմիր սոխ
2 հավի կրծքամիս
2 ճ/գ ձեթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ճ/գ տոմատի մածուկ
3 ատամիկ սխտոր
50 մլ ջուր + 1 ճ/գ տոմատի մածուկ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության կտորների, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ, տոմատի մածուկ
Սխտորը մանրացնել, 1 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած 2 գլուխ սոխ, թողնել 2 րոպե, ավելացնել աղ, ջուր, տոմատի մածուկ, լավ խառնել, թողնել 3 րոպե և վերցնել կրակից
Առանձին թավայի մեջ 3 րոպե տապակել հավի կրծքամիսը
Ավելացնել տապակած սոխը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե
Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ