Без рубрики Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հավի փափկամսով տաք և հյութալի ուտեստ

Հավի փափկամսով տաք ուտեստ
50 минуты

Բաղադրիչներ

  • 800 գ հավի կրծքամիս
  • 100 գ պանիր
  • 1 հատ լոլիկ
  • 50 գ խոզապուխտ
  • աղ
  • համեմունքներ
  • կանաչի
  • 200 գ լոլիկը իր հյութի մեջ
  • 0.5 թեյի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը երկայնքով բաժանել 2 մասի և «ծեծել»՝ սննդային տոպրակով ծածկելով:
  • Միսը համեմել աղով և հավի մսի համար նախատեսված համեմունքներով:
  • Պանիրը, խոզապուխտը և լոլիկի շերտը դնել փափկամսի մեջ և ռուլետի պես փաթաթել: Միսը ամրացնել ատամի փայտիկներով, որպեսզի տապակելու ընթացքում չբացվի:
  • Թավայի մեջ ձեթ լցնել, և տապակել կտորները:
  • 2 կողմից տապակելուց հետո զգուշությամբ հանել ատամի փայտիկները, և կտորների վրա լցնել լոլիկով զանգվածը: Այնուհետև ավելացնել աղ և շաքարավազ:
  • Պանիրը քերիչով անցկացնել և շաղ տալ ուտեստի վրա:
  • Թավան կրակի վրայից վերցնել և դնել ջեռոցի մեջ 15 րոպե 200 ջերմաստիճանում:
  • Մատուցելիս ուտեստի վրա կտրատված կանաչի շաղ տալ: