Հավի տոտիկներից պատրաստված համեղ ուտեստ՝ պանրային միջուկով

Հավի մսով տաք ուտեստ
1 ժամ 30 րոպե

Բաղադրիչներ

  • 5 հատ հավի տոտիկներ
  • 150 գ պանիր
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ աղ
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 100 գ տոմատի մածուկ
  • 200 մլ ջուր

Պատրաստման եղանակը

1 Հավի ոտիկներից հանել ոսկորը, ցանկության դեպքում՝ նաև կաշին:
2 Առանձնացված փափկամիսը «ծեծել», համեմել աղով և պղպեղով:
3 Պանիրը քերիչով անցկացնել:
4 Մաղադանոսը մանր կտրատել:
5 Միասին խառնել մաղադանոսը, պանիրը և ճզմված սխտորը:
6 Վերցնել 1 հատ փափկամիս, պանրով և մաղադանոսով զանգվածը լցնել ծայրի մասում և փաթաթել:
7 Փափկամիսը ամրացնել փայտիկների միջոցով:
8 200 մլ ջուրը և տոմատի մածուկը խառնել:
9 Ջեռոցի ձևամանի մեջ ձեթ լցնել, դնել հավի կտորները, և վրան տոմատի մածուկով զանգվածը լցնել:
10 Ամանը ծածկել փայլաթղթով:
11 Եփել 180 ջերմաստիճանում 30 րոպե:
12 30 րոպե անց փայլաթուղթը հանել և ևս 30-35 րոպե եփել:
13 Մատուցելիս փայտիկները հանել, կտորների վրա ուտեստի սոուսից կամ միջուկից լցնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում