Հավի մսով անուշահամ և հյութալի ուտեստ

Հավի մսով ուտեստ
Հիանալի տարբերակ յուրահատուկ ընթրիք ունենալու համար:

Բաղադրիչներ

  • 2 հատ հավի կրծքաքմիս
  • 1 հատ սոխ
  • 1 հատ լոլիկ
  • 3 հատ ձու
  • 150 գր բրինզա պանիր (ըստ ցանկության)
  • 2–3 ատամիկ սխտոր
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • աղ
  • պղպեղ
  • համեմունք նախատեսված հավի մսի համար
  • 20 մլ բուսական յուղ
  • 100 գր պանիր
  • կանաչի (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամիսը բարակ շերտերով կտրատել, համեմել երկու կողմից:
2 Սոխը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով: Կանաչին և լոլիկը մանր կտրատել:
3 Ավելացնել քերիչով անցկացրած ձուն, սխտորը և բրինզա պանիրը, այնուհետև ավելացնել թթվասեր ամբողջը լավ խառնել:
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, միսը շարել, բանջարեղենային խառնուրդը լցնել վրան:
5 Ավելացնել քերիչով անցկացրած պանիրը, եփել ջեռոցում 180°C–200°C ջերմաստիճանում մոտ 25 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում