Հավի միսն այս բաղադրատոմսով պարզապես անմահական է ստացվում: Հավի կրծքամիսը` եգիպտացորենի փաթիլներով

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

5 գ աղ

5 գ սև պղպեղ

250 գ պանիր

100 գ սերուցքային պանիր

10 գ սխտորի փոշի

100 գ սպանախ

2 ձու

100 գ եգիպտացորենի փաթիլներ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բարակ շերտով կտրել, ծեծել

2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել սերուցքային պանիրը, սխտորի փաշին և լավ խառնել

Սպանախը կտրտել և ավելացնել պանրին

Ստացված զանգվածից 1 ճ/գ լցնել յուրաքանչյուր հավի մսի վրա և ռուլետի պես փաթաթել

Եգիպտացորենի փաթիլները լցնել սննդային պարկի մեջ և գրտնակի օգնությամբ մի փոքր մանրացնել

Առանձին տարայի մեջ ձու կոտրել

Ռուլետները թաթախել նախ ձվի, ապա եգիպտացորենի փաթիլների մեջ

Տեղափոխել ջեռոցի թավայի վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում