Հավի միսն այս բաղադրատոմսով պարզապեզ անմահական է` հյութեղ, ախորժելի և շատ համեղ: Տապակած հավի բուդ

Բաղադրիչներ

5 հավի բուդ

1 ձու

4-5 ճ/գ մայոնեզ

1 թ/գ մանանեխ

1,5 թ/գ աղ

1 թ/գ սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ կուրկումա

3 ատամիկ սխտոր

2 գլուխ սոխ

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարել ձեռքի հարիչով, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, ճզմած սխտոր և լավ խառնել

Հավի միսը լցնել ստացված սոուսի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխն ու աբողջը լավ խառնել իրար

Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 1 ժամ

Տապակել 2 կողմից` ընթացքում ավելացնելով մարինացված մսի սոխը

Երբ 2 կողմից կկարմրեն` ծածկել կափարիչն ու թողնել  30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում