Բաղադրիչներ
2 գլուխ դեղին սոխ
1 գլուխ կարմիր սոխ
2 հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ճ/գ ձեթ
3 ճ/գ տոմատի մածուկ
100-150 մլ եռման ջուր
1 գազար
1 բուլղարական պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 2 ճ/գ ձեթ, 2 ճ/գ տոմատի մածուկ, լավ խառնել և տապակել
Սոխը կիսալուսնաձև կտրատել, առանձին թավայի մեջ տապակել, ավելացնել 1 ճ/գ տոմատի մածուկ, 100-150 մլ եռման ջուր, աղ, լավ խառնել և թողնել 3-4 րոպե
Սոխն ավելացնել հավի մսին, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Զարդարել մանրացրած սամիթով և մատուցել )))
Բարի ախորժակ