Հավի կրծքամսով և բրնձով օրիգինալ բաղադրատոմս, որը պատրաստվում է շատ հեշտ և դուր է գալիս ընտանիքի բոլոր անդամներին

Բաղադրիչներ

700 գ հավի կրծքամիս

0,5 բաժակ բրինձ

3 բաժակ ջուր

4 ճ/գ պաքսիմատ

1 ճ/գ պապրիկա

0,5 ճ/գ մշկընկույզ

2 ատամիկ սխտոր

15 հատիկավոր սև պղպեղ

լոլիկ

1 բուլղարական պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Պաքսիմատը, պապրիկան, մշկընկույզը, աղը խառնել իրար և թողնել

Հավի կրծքամիսը բաժանել մեծ կտորների, թաթախել արդեն պատրաստ համեմունքների խառնուրդի մեջ, 2 կողմից տապակել լավ տաքացած ձեթի մեջ` ուժեղ կրակի վրա 5-7 րոպե

Միսը հանել և նույն թավայի մեջ լցնել նախապես լավ լվացած բրինձը, եռման ջուր լցնել, համեմել աղով և հատիկավոր պղպեղով

Լավ խառնել, վերևից դնել տապակած միսը, ավելացնել սխտոր, կիսալուսնաձև կտրատած պղպեղ, շրջանաձև կտրատած լոլիկ, ծածկել կափարիչով և թողնել կրակին 10 րոպե

Վերցնել կրակից և տեղափոխել 180°C տաքացրած ջեռոց, թողնել 15-20 րոպե

Եվ ահա պատրաստ է, կարելի է մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում