Հավի բդիկներ. ախորժելի, դյուրին, հյութալի

Հավի բդիկներ
30 րոպե
Հիանալի տարբերակ արագ և համեղ ընթրիք ունենալու համար:

Բաղադրիչներ

  • 200 գր կարմիր պղպեղ (քաղցր)
  • 3 ատամիկ սխտոր
  • 200 մլ մածուն կամ կեֆիր
  • 1 թեյի գդալ աղ
  • 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • 1/4 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
  • 1 հատ լավաշ
  • 6 հատ հավի բդիկ

Պատրաստման եղանակը

1 Պղպեղները և սխտորը բլենդերով հարել կամ աղալ: Ավելացնել մածուն կամ կեֆիր, կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ:
2 Ձևամանի մեջ լավաշը երկու շերտով դնել, շարել հավի տոտիկները և վրան լցնել պղպեղով խառնուրդը
3 Եփել ջեռոցում մոտ 30 րոպե 200°C ջերմաստիճանում: 
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում