Տապակած հավ՝ բանջարեղենով
Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
300 գ դդմիկ
300 գ սմբուկ
1 հատ սոխ
1 հատ գազար
400 գ հավի փափկամիս
Սոուս
60 գ տերիակի
20 գ սոյայի սուոս
1/2 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ ուրց
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը խոշոր խորանարդներով կտրատել, վրան աղ ցանել, թողնել 15-20 րոպե, այնուհետև լավ քամել, որ ջուր չմնա:
Դդմիկը և գազարը խորանարդներով կտրատել:
Սոխը մանր կտրատել:
Կարտոֆիլը խորանարդներով կտրատել, 5 րոպե եռռացնել:
Հավի միսը կտրատել, ավելացնել բանջարեղեններին, համեմել, ավելացնել տերյիակին և սոյայի սոուսը, լավ խառնել:
Լցնել ջեռոցի համար նախատեսված սննդային տոպրակի մեջ
Եփել 200 աստիճան տաքությամբ ջեռոցում 45 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: