Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
4 գլուխ սոխ
2 հատ լոլիկ
100 գ պանիր
1 քաղցր պղպեղ
4 ճ/գ մայոնեզ
1 թ/գ սև և կարմիր պղպեղներ
աղ
սխտորի փոշի
1 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Խոզի փափկամիսը բարակ շերտով կտրել, ծեծել 2 կողմից, համեմել աղով, սև պղպեղով, սխտորի փոշի ավելացնել

Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել սխտորի փոշի, 1 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, լցնել կիսալուսնաձև կտրատած սոխի մի մասը, ապա կարտոֆիլը, միսը

Մայոնեզ քսել, ավելացնել սոխի մնացած մասը

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը և խորանարդաձև կտրատած պղպեղը

Ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 1 ժամ
Հանել փայլաթիթեղը, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ