Հանձինս այս բաղադրատոմսի, ձեր ընտանիքը կունենա ֆանտաստիկ ընթրիք: Տապակած կարտոֆիլ և դդմիկ

Բաղադրիչներ

500 գ կարտոֆիլ

300 գ դդմիկ

500 մլ կաթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

150 գ պանիր

1 լոլիկ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն ու դդմիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կաթ, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 20 րոպե

Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 15 րոպե

Ավելացնել մանրացրած համեմ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում