Բաղադրիչներ
170 մլ կաթ
20 գ խմորիչ
2 ձու
80 գ փափուկ կարագ
120 գ շաքարավազ
աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ
500-550 գ ալյուր
1 ճ/գ ձեթ
խորիզի համար`
150 գ փափուկ կարագ
130 գ շաքարավազ կամ շաքարի փոշի
1 թ/գ վանիլային շաքարավազ
220-230 գ ալյուր
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել խմորիչը, 1 թ/գ շաքարավազը, լավ խառնել, ավելացնել 4 ճ/գ ալյուր, խառնել, ծածկել և թողնել 20 րոպե

Փափուկ կարագին ավելացնել շաքարավազ, 0,5 թ/գ աղ, վանիլային շաքարավազ, լավ խառնել
Ավելացնել ձու (2 ձու կոտրել, 1-ի դեղնուցն առանձնացնել), լավ խառնել

Ստացված խառնուրդն ավելացնել արդեն հասունացած խմորիչով կաթին, լավ խառնել, ավելացնել ալյուրի մնացած մասը, հունցել (որպեսզի ավելի հեշտ հունցվի` անկյուններով ավելացնել 1 ճ/գ ձեթ): Ծածկել և թողնել 40 րոպե

Հասունացած խմորը ևս մեկ անգամ հունցել և թողնել 20-25 րոպե

Խմորը բաժանել 6 հավասար մասերի, գնդեր անել, ծածկել և թողնել 10 րոպե

խորիզի համար` փափուկ կարագին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, լավ խառնել, ավելացնել ալյուր` խառնել, այնուհետև ձեռքով մի քիչ տրորել

Գնդերը մի փոքր գրտնակել, կարագ քսել, խորիզ լցնել և փակել` ծայրերը հավաքելով

Թողնել մի քանի րոպե, այնուհետև գրտնակել, ձվի դեղնուց քսել, պատառաքաղով ձևավորել, ծակծկել, դնել 190°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Գաթան ձե ՛ զ է սպասում )))

Բարի ախորժակ