Համեստությունը գնահատվում է նաև խոհանոցում: Բազուկով աղցան

Բաղադրիչներ

2 խաշած բազուկ

1 ճ/գ բալզամիկ քացախ կամ կիտրոնի հյութ

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ մեղր

1 թ/գ մանանեխ

1/3 թ/գ աղ

սև պղպեղ

արևածաղկի սերմեր

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բազուկն անցկացնել քերիչով

Ձեթին ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, մեղր, բալզամիկ քացախ կամ կիտրոնի հյութ, լավ խառնել և լցնել բազուկի վրա

Ավելացնել քերած պանիր: Արևածաղկի սերմերը բովել և ավելացնել աղցանին

Զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում