Տաք աղցան

Հյութեղ աղցան, որը հիանալի լրացում է մսային ուտեստներին:
Բաղադրիչներ
- 1 հատ սոխ
- 1/2 հատ գազար
- 130 գ բրոկկոլի
- 1/2 հատ բուլղարական պղպեղ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
- 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
- 1/3 թեյի գդալ օրեգանո
- 2 ճաշի գդալ ջուր
Պատրաստման եղանակը
- Սոխը և գազարը մանր կտրատել:

- Պղպեղը երկարավուն կտրատել, բրոկկոլին ոչ շատ մանր կտորներով կտրատել:

- Բուսայուղը լցնել թավայի մեջ, և բանջարեղենը տապակել:

- Բանջարեղենի թեթև տապակվելուց հետո ավելացնել համեմունքները, լավ խառնել, այնուհետև ավելացնել ջուրը, և ծածկել կափարիչով: Թողնել կրակի 2-3 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
