Մսով գնդիկներ
Այս ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում, իսկ արդյունքը միշտ գոհացնում է համտեսողներին:
Բաղադրիչներ
- 500 գր աղացած միս
- 5 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կետչուպ
- 4–5 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- 1–2 ատամիկ սխտոր
- 2 հատ սոխ
- 1 բաժակ եռացրած ջուր
- ալյուր
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը և սխտորը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին: Ավելացնել ձուն, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:
2 Ստացված խառնուրդից գնդիկներ ձևավորել, պատել ալյուրով և տապակել:
3 Սոուսի համար տոմատի մածուկը կամ կետչուպը խառնել թթվասերի հետ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, և ամբողջը լավ խառնել:
4 Սոուսը լցնել տապակած մսի վրա, փակել կափարիչով և շոգեխաշել 10–15 րոպե:
Բարի ախորժակ