Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Համեղ և հյութալի կոտլետներ՝ շատ պարզ և արագ պատրաստվող բաղադրատոմսով. ալյևս ստիպված չեք լինի կրակի առաջ երկար կանգնել

Գազարով և հավի մսով կոտլետներ
Նրաբահամ և ախորժելի կոտլետներ՝ անհավանական համեղ միջուկով:

Բաղադրիչներ

  • 500 գ հավի կրծքամիս
  • 1 հատ գազար
  • 1 հատ սոխ
  • 1 հատ ձու
  • 50 գ ալյուր
  • 1 կապ մաղադանոս
  • 1 թեյի գդալ աղ
  • սև պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը մանրացնել, և մաղացով աղալ:
  • Սոխը մանր կտրատել, ավելացնել մսին:
  • Գազարը քերիչով անցկացնել, ավելացնել զանգվածին:
  • Մաղադանոսը մանրացնել:
  • Ավելացնել ձուն, ալյուրը,աղը, սև պղպեղը, և լավ խառնել:
  • Ստանալ համապատասխան գնդիկներ, և տապակել բուսայուղով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: