Համեղ և գեղեցիկ զեֆիրներ

Զեֆիր
Զեֆիրները ստացվում են փափուկ և թեթև, իսկ հաղարջը ապահովում է զեֆիրների յուրահատուկ համը և գույնը:

Բաղադրիչներ

  • 125 գր հաղարջի խյուս (անհրաժեշտ է մոտ 200 գր թարմ հաղարջ)
  • 100 գր շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 1 հատ ձվի սպիտակուց
  • 5 գր ագար–ագար
  • 200 գր շաքարավազ
  • 75 մլ ջուր
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1 Հաղարջի վրա մի փոքր ջուր լցնել, դնել կրակին, ընթացքում խառնել և մի փոքր ճզմել:
2 Եռալուն պես հանել, բլենդերով հարել, այնուհետև անցկացնել մաղով: Ստացված խյուսից կշռել 125 գրամը:
3 Ավելացնել 100գր շաքարավազը, եփել, մինչև շաքարի լուծվելը, հանել և թողնել, որ սառչի: Ավելացնել աղ, ձվի դեղնուց և հարել, մինչև փրփրի:
4 200 գր շաքարավազին ավելացնել ագար–ագար և ջուր: Եռացնել 5 րոպե, ընթացքում անընդհատ խառնել:
5 Ստացված օշարակը տաք վիճակում ավելացնել հաղարջով խառնուրդին և լավ հարել, մինչև դառնա կայուն զանգված:
6 Խոհարարական պարկի օգնությամբ յուղաթերթի վրա ձևավորել զեֆիրները և դնել սառնարանում 8–10 ժամ:
7 Հանել, զեֆիրները պատել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.