Հավի տապակած բդիկներ

Յուրահատուկ համ, և բերանում հալվող միս, որը կհավանեն Ձեր սիրելիները:
Բաղադրիչներ
- 1-1.5 կգ հավի բդիկ
- 7 հատ կարտոֆիլ
- 3 հատ դդմիկ
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 2 թեյի գդալ աղ
- 1/2 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
- 1/2 թեյի գդալ պապրիկա
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 400 մլ ջուր
- 2 թեյի գդալ չորացրած անանուխ
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- կանաչի
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը և դդմիկը ձևավոր դանակով կտրատել:


2 Հավի բդիկները և կտրատված բանջարեղենը դասավորել տարայի մեջ:
3 Ջրի մեջ ավելացնել տոմոտի մածուկը, աղը, չորացրած անանուխը, սև և կարմիր պղպեղները, բուսայուղը, և լավ խառնել:

4 Ավելացնել ուտեստի վրա, և դնել 180°C ջեռոցի մեջ՝ 40-45 րոպե:

Բարի ախորժակ: