Համեղ սոուսով բանջարեղենային աղցան

Բանջարեղենային աղցան
30 րոպե

Բաղադրիչներ

  • 3 հատ ձու
  • կանաչ սոխ
  • սամիթ
  • հազարի տերևներ
  • 250 գ վարունգ
  • 150 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ
  • 140 գ թթվասեր կամ մայոնեզ
  • 3-4 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

1 Վարունգը, կանաչ սոխը և պանիրը կտրատել:
2 Ձուն խաշել և կտրատել:
3 Միավորել այս բաղադրիչները, և ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
4 Սոուսը պատրաստելու համար մանր կտրատել սամիթը, լցնել թթվասերի մեջ, ավելացնել ճզմված սխտոր, աղ և սև պղպեղ ու խառնել:
5 Սոուսը լցնել աղցանի կտրատված բաղադրիչների վրա և խառնել:
6 Մատուցելիս ձևավորել հազարի տերևներով:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.