Համեղ շոկոլադային տորթ, որը կարող է պատրաստել յուրաքանչյուրը

Շոկոլադային տորթ

Բաղադրիչներ

Խմոր

  • 100 գր շաքարավազ
  • 2 հատ ձու
  • 400 մլ մածուն կամ կեֆիր
  • 1 թեյի գդալ սոդա
  • 100 մլ բուսական յուղ
  • 3 ճաշի գդալ կակաո
  • 2 բաժակ ալյուր

Կրեմ

  • 300 գր թթվասեր (բարձր յուղայնությամբ)
  • 0.5 տուփ խտացրած կաթ (+1 ճաշի գդալ օշարակի համար)

Լրացուցիչ

  • 40 գր շոկոլադ
  • 20 գր սերուցք

Պատրաստման եղանակը

1 Ձուն 2 րոպե հարել, ավելացնել շաքարավազը և հարել, մինչև որ դառնա սպիտակ զանգված:
2 Սոդան խառնել մածունի հետ և լցնել ձվով զանգվածի մեջ, ավելացնել բուսական յուղ և հարել:
3 Ալյուրը և կակաոն մաղել, աստիճանաբար ավելացնել խառնուրդին և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
4 Խմորը լցնել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 180C ջերմաստիճանը, և թխել խմորը մոտ 40 րոպե (կարելի է փայտիկով սրուգել՝ եփվել է արդյոք, թե՝ ոչ):
5 Հանել բիսկվիթը և թողնել, որ սառչի:
6 Թթվասերը և խտացրած կաթը հարել, մինչև որ դառնա փրփրուն զանգված: Օշարակի համար 1 ճաշի գդալ խտացրած կաթը լուծել 100 մլ ջրում:
7 Բիսկվիթը բաժանել 2 կամ 3 շերտի, յուրաքանչյուր շերտը թրջել օշարակով, և վրան կրեմ քսել:
8 Դնել տորթը սառնարանում մոտ 3–4 ժամ:
9 Շոկոլադը և սերուցքը հալեցնել գոլորշու վրա, խառնել, և զարդարել տորթը:
Կիսվել Facebook-ում