Համեղ կոնֆետներ, որոնց կողքով անտարբեր չեք անցնի

Տնական կոնֆետներ
Այս պարզ բաղադրատոմսը կդառնա Ձեր սիրելի աղանդերի տարբերակներից մեկը:

Բաղադրիչներ

  • 350 գր թխվածքաբլիթ
  • 300 գր խտացրած կաթ
  • 50 գր ընկույզ
  • 2 ճաշի գդալ կակաո
  • 150 գր շոկոլադ

Պատրաստման եղանակը

1 Ընկույզը մանր կտրատել, թխվածքաբլիթները անցկացնել քերիչով, ավելացնել կակաոն և խառնել: (թխվածքաբլիթները կարելի է մանրեցնել մեկ այլ տարբերակով)
2 Ավելացնել խտացրած կաթ և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:
3 Ստացված զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 1 ժամ:
4 Գնդիկները պատել հալեցրած շոկոլադով, շարել յուղաթերթի վրա և դնել սառնարանում ևս 1 ժամ:
5 Հանել, խոհարարական պարկի օգնությամբ կոնֆետները ձևավորել հալեցրած շոկալադով:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.