Տնական կոնֆետներ
 
 
  
  
  
  
 

Այս պարզ բաղադրատոմսը կդառնա Ձեր սիրելի աղանդերի տարբերակներից մեկը:
Բաղադրիչներ
- 350 գր թխվածքաբլիթ
- 300 գր խտացրած կաթ
- 50 գր ընկույզ
- 2 ճաշի գդալ կակաո
- 150 գր շոկոլադ
Պատրաստման եղանակը
1 Ընկույզը մանր կտրատել, թխվածքաբլիթները անցկացնել քերիչով, ավելացնել կակաոն և խառնել: (թխվածքաբլիթները կարելի է մանրեցնել մեկ այլ տարբերակով)
 
2 Ավելացնել խտացրած կաթ և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:
 
3 Ստացված զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 1 ժամ:
 
4 Գնդիկները պատել հալեցրած շոկոլադով, շարել յուղաթերթի վրա և դնել սառնարանում ևս 1 ժամ:
 
5 Հանել, խոհարարական պարկի օգնությամբ կոնֆետները ձևավորել հալեցրած շոկալադով:
 
Բարի ախորժակ

 Կիսվել Facebook-ում
              Կիսվել Facebook-ում