Բաղադրիչներ
400 մլ մածուն կամ կեֆիր
1,5-2 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
1 թ/գ սոդա
1 ճ/գ արևածաղկի ձեթ
350-400 գ ալյուր
400 գ ցանկացած հատապտուղ
Պատրաստման եղանակը
Հատապտուղներից բացի՝ մյուս բաղադրիչները խառնել իրար և խմոր հունցել: Պետք է ստացվի խիտ զանգված
Մի ձեռքով մի քիչ ալյուր վերցնել, 1 ճ/գ խմորից դնել, կենտրոնում դնել մի քանի հատապտուղ, մյուս ձեռքը թաթախել ալյուրի մեջ և խմորի ծայրերը հավաքել իրար (կենտրոնում)
Տապակել միջին ջերմության վրա, ծածկած կափարիչով, յուրաքանչյուր կողմից մոտ 3 րոպե: Պատրաստ լինելուն պես՝ դնել խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա
Ահա և վերջ )))
Բարի ախորժակ