Բաղադրիչներ
600 գ աղացած միս
800 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
½ կարմիր բուլղարական պղպեղ
1 հատ լոլիկ
150 գ պանիր
բուսայուղ
աղ
սև պղպեղ
պապրիկա
քիմիոն
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը շրջանաձև, բարակ կտրատել, տապակել բուսայուղի մեջ` մինչև մի փոքր ոսկեգույն երանգ կստանա
Սոխը կտրատել, առանձին թավայի մեջ տապակել, համեմել աղով
Սխտորը մանրացնել, պղպեղը խորանարդաձև կտրատել, ավելացնել սոխին
Ավելացնել աղացած միսը, տապակել թույլ կրակի վրա 5-7 րոպե, այնուհետև համեմել սև պղպեղով, պապրիկայով, քիմիոնով, ծածկել կափարիչն ու 10 րոպե տապակել միջին բարձրության կրակի վրա
Տապակած կարտոֆիլի մի մասն առանձնացնել, մյուս մասը հավասար տարածել թավայի մեջ
Ավելացնել տապակած միսը
Ավելացնել քերած կամ հալվող պանրի կտորներ
Լցնել կարտոֆիլի մնացած մասը, լոլիկը կիսալուսնաձև կտրտել և շարել
Քերած պանիր ավելացնել, կտրտած կանաչ սոխ և թողնել գազօջախին ևս 5 րոպե
Կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ