Բաղադրիչներ
400 գ կաղամբ
1 գազար
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
200 գ խաշած հնդկաձավար
աղ, սև պղպեղ
50 մլ ջուր
համեմ, սամիթ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանրացրած սխտոր, քերած գազար, թողնել ևս 3 րոպե
Կաղամբը կտրատել, մի քիչ ճզմել, ավելացնել տապակին և թողնել 3 րոպե
Ավելացնել 50 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին՝ մինչև պատրաստ լինելը
Ավելացնել մանրացրած համեմ, սամիթ, աղ, սև պղպեղ, խաշած հնդկաձավար, թողնել ևս 2 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ